Զարմանալի ու արդեն իրականում տարօրինակ ժողովուրդ եք, ու ձեզ նմանն աշխարհում չկա։
Զայրանում, վրդովվում եք Ալիևի վրա ու չարանում, հայհոյում և անիծում․․․
Ալիևին, որը պատերազմում հաղթել է Հայաստանի ներկա բեդովլաթ ու սիրողական մակարդակի իշխանություններին, որի ասածները, պահանջածները և նույնիսկ չասածները լուռումունջ, սուսուփուս, կամակատար, կզած և հլու հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանն իր խմբով, ավելի շատ եք հայհոյում, անիծում, սպառնում և կատաղում, քան՝ ձեր «բեդովլաթներին»։
Նույն կերպ, նույն ոգով ու եռանդով հայհոյեք ու անիծեք նրանց կամ ձայններդ կտրեք:
Ալիևն իր երկրի, իր ժողովրդի համար լավ ղեկավար է ու պաշտպանում է իր պետության, իր ազգի շահերը և ոչ թե «թղթե շերեփով» փորձում հարցեր լուծել։
Այնպես որ, դուք ձայններդ կտրած խժռեք, խփշտեք ձեր եփած աջաբսանդալը կամ տղամարդավարի ոտքի ելեք, իրական ու ռեալ պայքարեք և ազատվեք ձեր ընտրած այս «բեդովլաթներից»։
Աննամուսի կարգավիճակից վատ բան չկա:
Ռոբերտ Մելքոնյան